Մատչելիության հղումներ

Գյումրի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ազատ արձակվեց։

Հիշեցնենք, Քննչական կոմիտեից ավելի վաղ հաղորդել էին, որ քննիչը ստացել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, և եզրակացության համաձայն՝ Լևոն Բարսեղյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում էր կայացրել նրան անհապաղ կալանքից ազատելու մասին։

Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնից դուրս գալով, լրագրողների հետ ճեպազրույցում Բարսեղյանն ասաց, որ իրեն լավ է զգում, ամեն ինչ կարգին է։

Հարցին, թե ինչպե՞ս են իր հետ վարվել ազատազրկման վայրում, Բարսեղյանը պատասխանեց. - « Քննչականի ու ԺՊՎ-ի [ժամանակավոր պահման վայր] մասով խոշտանգումներ չեն եղել, իսկ մենթովկի մասով՝ Կումայրի, Շենգավիթ, եղել է։ Կումայրիի մենթովկայի մասով եղել է արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունք»։

Բարսեղյանը նաև ասաց, որ բերման ենթարկելու պահից սկսած՝ 16 ժամ, իրեն թույլ չեն տվել օգտվել զուգարանից և ջուր չեն տվել։

Մանրաամասներն՝ ավելի ուշ։

XS
SM
MD
LG