Մատչելիության հղումներ

ՔԿՀ-ներում կատարվում են «սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման աննախադեպ աշխատանքներ»


«Նուբարաշեն» ՔԿՀ, արխիվ

«Նուբարաշեն» ՔԿՀ, արխիվ

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինն այսօր հայտարարություն է տարածել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում սանիտարահիգիենիկ իրավիճակի վերաբերյալ մամուլում շրջանառվող մեկնաբանությունների առնչությամբ։

Քրեակատարողական վարչությունը տեղեկացրել է, որ սույն թվականի ապրիլի 19-ին «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ընկերության հետ կնքնված պայմանագրի շրջանակներում առողջապահության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակաբար իրականացվում են «սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված նախորդ տարիների համեմատ աննախադեպ աշխատանքներ»։

Վարչությունը նշել է, որ մասնավորապես, հուլիսի 7-ին և 26-ին, սահմանված չափորոշիչներին համապատասխան, «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կատարվել են ախտահանման և մակաբույծների ոչնչացմանն ուղղված աշխատանքներ: «ՔԿ հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները կրում են շարունակական բնույթ, և այսուհետ ևս դրանք կկատարվեն յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը», - ասված է հաղորդագրությունում:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ «Ազատության»-ը փոխացել էր, որ Արամը պատշաճ բուժօգնություն չի ստանում և հիվանդանոցը գտնվում է սանիտարահիգիենիկ վատ պայմաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG