Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. Ռուսական ռազմակայանի անհետացած զինվորը հայտնաբերվել է Երևանում


Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան, 29-ը հուլիսի, 2016թ.

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան, 29-ը հուլիսի, 2016թ.

Երեկ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի անհետացած պայմանագրային զինծառայողը և փոխանցվել ռուսական ռազմաբազային։ Այս մասին այսօր «Ազատության»-ը փոխանցեցին Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ նրա մոտ զենք չի հայտնաբերվել։

Ըստ նույն աղբյուրի՝ պայմանագրային զինծառայողը օրենքի համաձայն է լքել ռազմակայանի տարածքը, սակայն մի քանի օր աշխատանքի չներկայանալուց հետո ռազմակայանի ղեկավարությունը դիմել է Հայաստանի ոստիկանություն, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Հիշեցնենք, նախօրեին որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Գյումրիում կրակոցներ են հնչում, նշվել էր նաև, որ զինված զինծառայող է փախել ռուսական ռազմաբազայից:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում հերքել էր Գյումրիում կրակոցների մասին տեղեկությունը։ Ահարոնյանը նաև նշել էր, որ տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել։ Պայմանագրային զինծառայողի անհետանալու մասին, սակայն, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը որևէ պարզաբանում չէր գրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG