Մատչելիության հղումներ

13-րդ օրն է՝ ՊՊԾ տարածքը գտնվում է զինված խմբի վերահսկողության տակ


Բողոքի երթը Երևանում, 29-ը հուլիսի, 2016թ․

Բողոքի երթը Երևանում, 29-ը հուլիսի, 2016թ․

Արդեն 13-րդ օրն է՝ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը շարունակում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման վերահսկողության տակ մնալ։ Այս գիշեր իրավիճակը գնդի հարակից տարածքում հանգիստ է եղել։

«Սասնա ծռեր» խմբավորման աջակիցները երեկ ուշ երեկոյան Երևանի Ազատության հրապարակում հայտարարեցին, որ հանրահավաքների շարք են սկսում։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ խաղաղ անհնազանդության քայլերի են դիմելու, իսկ հետո երթեր են անցկացնելու դեպի Խորենացի փողոց։

Երեկ երեկոյան հայտարարությունից հետո, թե իրենք գործողությունների են անցնում, ցուցարարները երթով հասան Օպերայի հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակ և մոտ մեկ ժամ այն փակ պահեցին: Հորդառատ անձրևի պատճառով երթ դեպի Խորենացի փողոց տեղի չունեցավ։

XS
SM
MD
LG