Մատչելիության հղումներ

Իսպանիայի Ալիկանտե քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Այսօր Իսպանիայի Ալիկանտե քաղաքի խորհուրդը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ քաղաքային խորհրդում քննարկումների ընթացում ելույթներով հանդես են եկել այնտեղ ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց խոսքում կարևորել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակությունը:

Մասնավորապես, «Կոմպրոմիս» քաղաքական խմբակցության ներկայացուցիչը նշել է, որ խիստ կարևոր է մոռացության չմատնել հայերի դեմ կատարված ոճրագործությունը հատկապես այսօր, հաշվի առնելով, որ այն վայրերում, որտեղ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը, այժմ զանգվածային կերպով խախտվում են մարդու իրավունքներն ու վտանգվում հազարավոր մարդկանց կյանքեր:

Քվեարկությանը մասնակից քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը (PSOE, GUANYAR, COMPROMIS կուսակցությունները) քվեարկել է հօգուտ ինստիտուցիոնալ հայտարարության ընդունման:

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հայտը ներկայացվել էր Ալիկանտեի «Հայաստան» ասոցացիայի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG