Մատչելիության հղումներ

Խոշոր կադրային փոփոխություններ Ռուսաստանում


Ռուսաստան - Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ընդունում է Մաքսային ծառայության նորանշանակ պետ Վլադիմիր Բուլավինին, 28-ը հուլիսի, 2016թ.
Ռուսաստան - Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ընդունում է Մաքսային ծառայության նորանշանակ պետ Վլադիմիր Բուլավինին, 28-ը հուլիսի, 2016թ.

Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, որի տներում խուզարկություններ են իրականացվել ալկոհոլի ապօրինի ներկրման գործի քննության շրջանակում, հրաժարական է ներկայացրել: Նրան փոխարինել է Հյուսիսարևմտյան տարածքում Կրեմլի ներկայացուցիչ Վլադիմիր Բուլավինը:

Բացի այդ, նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրերով փոխարինվել են մի շարք նահանգապետեր և դաշնային տարածքներում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչներ:

Գործակալությունները նշում են, որ այս կադրային խոշոր փոփոխությունները տեղի են ունենում սեպտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG