Մատչելիության հղումներ

Ուսումնամարզական թռիչքներ ուսումնական ավիացիոն էսկադրիլիայում


Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Զինված ուժերի ավիացիայի վարչության ենթակա ուսումնական ավիացիոն էսկադրիլիայում հուլիսի 26-ից 27-ն իրականացվել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց մասնակցել են ուսումնական էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչները և հրամանատարական կազմը:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ուսումնամարզական թռիչքների նպատակն էր ստուգել օդաչու-հրահանգիչների թռիչքային հմտությունները և հրահանգչամեթոդական պատրաստությունը:

«Օդաչու-հրահանգիչները թռիչքների ընթացքում մեկ անգամ ևս հաստատել են պատրաստվածության բարձր մակարդակը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG