Մատչելիության հղումներ

logo-print

Փանեթան մեղադրում է Թրամփին


Վաշինգտոն, փետրվար, 2013թ․ - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և պաշտպանության նախարար Լեոն Փանեթան հանդիսավոր արարողության ժամանակ

Վաշինգտոն, փետրվար, 2013թ․ - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և պաշտպանության նախարար Լեոն Փանեթան հանդիսավոր արարողության ժամանակ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին նախարար, Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Լեոն Փանեթան մեղադրել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին «հերթական անգամ Ռուսաստանի կողմը բռնելու» համար, երբ վերջինս Մոսկվային առաջարկել էր հաքերային հարձակում գործել իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի վրա:

Թրամփն ասել էր, թե հույս ունի, որ Մոսկվան կգտնի կորած 30 հազար նամակները, որոնք Քլինթոնը, համարելով անձնական, ջնջել է:

Իր հերթին, պաշտոնական Մոսկվան պնդել է, որ կապ չունի հաքերային հարձակման հետ, ընդգծելով, որ Ռուսաստանը երբեք չի միջամտում այլ երկրների ընտրական գործընթացներին:

2015 թվականի մարտին հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս Հիլարի Քլինթոնը գործնական նամակագրության համար օգտվել էր անձնական փոստից։ Անվտանգության նորմերի համաձայն՝ նա պետք է օգտվեր միայն ծառայողական սերվերից, որն ունի պաշտպանվածության բարձր աստիճան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG