Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Ենիգոմշյանին, Բարսեղյանին, այցելել «Դատապարտյալների հիվանդանոց»


Օմբուդսմենի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ «տեսակցելու Արամ Մանուկյանին և այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ մյուս վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց»:

«Աշխատակազմի ներկայացուցիչներն այց են կատարել ԱԱԾ [Ազգային անվտանգության ծառայություն] ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին [«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ], ինչպես նաև Ոստիկանության ՁՊՎ [ձերբակալվածների պահման վայր]՝ տեսակցելու Լևոն Բարսեղյանին [Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ]», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG