Մատչելիության հղումներ

Ի աջակցություն Երևանի ցուցարարների, երեկ տասնյակ գյումրեցիներ երթով անցել են Գյումրիի կենտրոնական փողոցներով՝ իշխանություններին ցույց տալով «դեղին քարտ»։ Երթի մասնակիցներն այս կերպ, մասնավորապես, պահանջում էին դադարեցնել անօրինական ձերբակալությունները։

«Այս ակցիան ընդամենը տրամաբանական շարունակությունն է դեռևս մի քանի օր առաջ Գյումրու մտահոգ մի շարք քաղաքացիների կողմից իշխանություններին ներկայացված պահանջների։ Մենք տասը կետից բաղկացած պահանջ էինք ներկայացրել, այդ թվում՝ ապօրինի ձերբակալությունները դադարեցնել, առանց արյունահեղության հարցը լուծելու եղանակներ գտնել ու նմանատիպ պահանջներ։ Ու դեղին քարտի իմաստն այն էր, որ ցույց է տրվում դեղին քարտ իշխանություններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG