Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև կայացել է «Սասնա ծռեր» զինված խմբին և հայ ժողովրդին զորակցող հանրահավաք, որ կազմակերպել էին «Հայկական վերածնունդ», «Հայրենաբաղձ հայերը հանուն Հայաստանի ազատագրության», «Հայաստանի քաղբանտարկյալների զորակցության կոմիտե» և այլ հասարակական կազմակերպություններ:

«Հայկական վերածնունդ»-ի հաղորդագրության համաձայն՝ ելույթ ունեցողները պահանջել են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու «Հայաստանի մեջ քաղաքական բոլոր բանտարկյալների ու Ժիրայր Սեֆիլյանի ազատելը», հատուկ պահանջ է ներկայացվել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին սննդով ու էլեկտրականությամբ ապահովելու վերաբերյալ:

Հանրահավաքի մասնակիցների անունից կազմակերպիչները իրենց պահանջները նամակի տեսքով փորձել են ներկայացնել Հայաստանի դեսպանին, սակայն դեսպանատան առջև կանգնած ոստիկանները պնդել են, թե շենքը դատարկ է, և նամակը պետք է ուղարկել փոստով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG