Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր ժամանել է Հռոմ


Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյը, շարունակելով Եվրամիության երկրների առաջնորդների հետ հանդիպումները, այսօր ժամանել է Հռոմ և հանդիպել Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին:

Ավելի վաղ Թերեզա Մեյն արդեն այցելել է Բեռլին և Փարիզ՝ Եվրամիության առաջատար պետությունների ղեկավարների քննարկելու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված հարցերը:

XS
SM
MD
LG