Մատչելիության հղումներ

logo-print

ԻՊ-ն ստանձնել է Սիրիայի Ղամիշլի քաղաքում իրականացված հարձակումների պատասխանատվությունը


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել են Սիրիայի Ղամիշլի քաղաքում այսօր իրականացված հարձակումների պատասխանատվությունը:

Ինքնասպան ահաբեկիչների իրականացրած երկու պայթյունների հետևանքով առնվազն 31 մարդ է սպանվել, 170-ը՝ վիրավորվել են, հաղորդել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը: Հարձակման թիրախը Ղամիշլիում տեղակայված քրդական վարչակազմի կենտրոնակայանն էր ու քրդական անվտանգության ուժերը:

Ղամիշլին գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ: Պայթյուններից մեկն այնքան ուժեղ էր, որ անգամ վնասներ է հասցրել սահմանից այն կողմ գտնվող թուրքական Նուսեյբին քաղաքին: Ականատեսների վկայությամբ՝ թուրքական քաղաքի երկու բանկիչներ թեթև վնասվածքներ են ստացել, փշրվել են խանութների ցուցափեղկերի ապակիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG