Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպանը Լևոն Բարսեղյանի գործով սկսել է հարցի քննարկման ընթացակարգ


Լևոն Բարսեղյան, 21-ը սեպտեմբերի, 2011 թ․

Լևոն Բարսեղյան, 21-ը սեպտեմբերի, 2011 թ․

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել և նրա դեմ հարուցվել է քրեական հետապնդում՝ առանց օրինական հիմքերի, ինչպես նաև այն մասին, որ խոչընդոտվում է նրա տեսակցությունը փաստաբանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

«Հաղորդման հիման վրա, պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին և տեսակցել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լևոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի տեսակցությունը:

Հաղորդման և այցի արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել բողոքը սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին և արդեն գրավոր ընթացակարգով քրեական հետապնդման մարմնից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG