Մատչելիության հղումներ

Շտապօգնության երկու մեքենա գնաց ՊՊԾ գնդի գրավված տարածքի ուղղությամբ


Արխիվ
Արխիվ

Քիչ առաջ շտապօգնության երկու մեքենաներ գնացին ՊՊԾ գնդի գրավված տարածքի ուղղությամբ։

Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա՝ դրանք ՊՊԾ գնդում գտնվող վիրավորների համա՞ր էին, թե՞՝ ոչ։

Ոստիկանության վերջին հաղորդագրության համաձայն, գիշերվա փոխհրաձգությունից հետո ՊՊԾ գնդի տարածքում դեռ երկու վիրավոր կա։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ գնդի տարածքում ևս մեկ վիրավոր կա հենց առաջին օրվանից։

Նշենք, որ գիշերը փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը և մեկ ոստիկան։ Նրանք երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG