Մատչելիության հղումներ

Ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մնալ Խորենացի փողոցի՝ ՊՊԾ գնդի տարածքին հարակից մասում


Խորենացի փողոց, 27-ը հուլիսի, 2016թ․
Խորենացի փողոց, 27-ը հուլիսի, 2016թ․

Ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մնալ Խորենացու փողոցի՝ ՊՊԾ գնդի գրավված տարածքին հարակից հատվածում։

Սեփական մեքենայով այդտեղ եկած մի կնոջ ոստիկանները հորդորեցին նախ դուրս բերել մեքենան ու առհասարակ հեռանալ տարածքից։ Կինը չենթարկվեց ոստիկանների պահանջին։ Կես ժամ բանակցելուց հետո «կարմիրբերետավորները» բռնեցին կնոջ թևերից ու նրան տարան ոստիկանական պատնեշից այն կողմ։ Ոստիկաններն ասացին, որ թույլ չեն տալու քաղաքացիների մուտքն այս հատված։

Նշենք, որ Խորենացի փողոցից գիշերը բերման են ենթարկվել երկու տասնյակից ավելի քաղաքացիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG