Մատչելիության հղումներ

ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում․ Ահարոնյան


Լուսանկարը՝ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջից

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվում:

«Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը», - գրել է Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում:

XS
SM
MD
LG