Մատչելիության հղումներ

«Համախմբում». Ստեղծված իրավիճակն արդյունք է իշխանությունների քաղաքականության


«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյան, արխիվ

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյան, արխիվ

Պաշտոնական գրանցումից հետո կայացել է «Համախմբում» կուսակցության վարչության առաջին նիստը, որի օրակարգում եղել է մեկ հարց՝ «Սասնա ծռեր» խմբի շուրջ և երկրում ստեղծված իրավիճակը:

Կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, «Համախմբում»-ը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ բացառել խնդրի լուծման ուժային տարբերակը; անհապաղ լուծել «Սասնա ծռերի» անդամների սննդի, բուժօգնության խնդիրները, ինչը էապես կլիցքաթափի լարվածությունը հասարակության մեջ; թույլ չտալ հասարակության և ոստիկանության միջև թշնամանքի զարգացման միտումները՝ ապահովելով խաղաղ ցույցերի և երթերի լիակատար անվտանգությունը, որպես բարի կամքի դրսևորում՝ կարճելով ոստիկանության հետ բախումների ընթացքում ցուցարարների դեմ հարուցված քրեական գործերը; ջանքեր գործադրել՝ նպատակ ունենալով գտնել հանրության համար ընդունելի և խաղաղ հանգուցալուծում։

Կուսակցությունն արձանագրում է, որ ստեղծված իրավիճակն արդյունք է իշխանությունների վարած քաղաքականության: «Ակնհայտ է, որ հանրային լայն պահանջ կա երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու համար», - ասված է հաղորդագրությունում:

«Համախմբում»-ը կոչ է անում կուսակիցներին և համակիրներին «ցուցաբերել քաղաքացիական ակտիվություն՝ մասնակցելով բոլոր տիպի խաղաղ հավաքներին ու միջոցառումներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG