Մատչելիության հղումներ

2016-ի առաջին կեսին Աֆղանստանում 1601 քաղաքացիական անձ է սպանվել, մեկ երրորդը՝ երեխաներ


Աֆղանստան - Քաբուլ, պայթյուններից հետո, 23-ը հուլիսի, 2016թ․

Աֆղանստան - Քաբուլ, պայթյուններից հետո, 23-ը հուլիսի, 2016թ․

Աֆղանստանի պատերազմի պատճառած վնասները ռեկորդային են: Այս մասին հաղորդում է Քաբուլում ՄԱԿ-ի առաքելությունը՝ նշելով, որ զոհերը խաղաղ բնակչության շրջանում միայն այս տարվա առաջին կեսին գերազանցել են նախորդ տարիների ցուցանիշները:

Ըստ զեկույցի՝ 2016 թվականի հունվարից հունիս Աֆղանստանում սպանվել է 1601 քաղաքացի, 3 հազար 565 մարդ վնասվածքներ է ստացել: Զոհերի մեկ երրորդը երեխաներ են:

Զեկույցի հրապարակումից երկու օր առաջ հերթական պայթյունը մայրաքաղաք Քաբուլում առնվազն 80 մարդու մահվան պատճառ դարձավ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

XS
SM
MD
LG