Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Զինված խումբը ՊՊԾ գնդի արդեն չորս մեքենա է այրել


Լուսանկարը՝ Ոստիկանության
Լուսանկարը՝ Ոստիկանության

Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք մտած զինված խումբը երեկ այրել է գնդի երեք ծառայողական մեքենա, ասված է Ոստիկանության՝ երեկոյան տարածած հաղորդագրությունում:

Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, զինված խմբի անդամները, Ոստիկանության պնդմամբ, «փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար»:

Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG