Մատչելիության հղումներ

Մուշեղ Ղազարյանը՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, Ներսես Նազարյանը՝ փոխտնօրեն


Ներսես Նազարյան

Ներսես Նազարյան

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Մուշեղ Ղազարյանին։

Ըստ նախարարության հաղորդագրության, Երիցյանը ներկայացրել է նաև Փրկարար ծառայության գեներալ-մայոր Ներսես Նազարյանին, ով նշանակվել է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ - Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ:

Հիշեցնենք, Ներսես Նազարյանը տարիներ շարունակ զբաղեցրել է Երևանի ոստիկանապետի պաշտոնը, որից Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով ազատվել է 2013 թվականի ապրիլին:

XS
SM
MD
LG