Մատչելիության հղումներ

Գիշերը շփման գծում․ հրադադարի 28 խախտում, շուրջ 300 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում, արխիվ

Հուլիսի լույս 25-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 28 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ (20 կրակոց):

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG