Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում ձերբակալվել է Ֆեթուլլահ Գյուլենի քաղաքական զինակից Հայիլ Հանչին


Թուրքիայի իրավապահները հաղորդել են երեկ Տրապիզոնում մահմեդական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի քաղաքական զինակից Հայիլ Հանչիին ձերբակալելու մասին:

Անկարան Միացյալ Նահանգներում բնակվող Գյուլենին մեղադրում է վերջերս տեղի ունեցած ձախողված հեղաշրջմանն առնչություն ունենալու մեջ:

Հանչին, ըստ ոստիկանների, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից երկու օր առաջ է ժամանել Թուրքիա:

Երեկ ձերբակալվել է նաև Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը՝ Մուհամադ Սայիթ Գյուլենը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր իր հեռուստաելույթում ասել է, որ հեղաշրջման գործի քննության ընթացքում երկրում ընդհանուր հաշվով ձերբակալվել է 13 հազար 156 մարդ, այդ թվում՝ 126 գեներալ: «Երկիրը ձերբազատվել է այս ախտից և հիմա կազդուրվում է», - ասել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG