Մատչելիության հղումներ

Սիրիական իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ հետագա բանակցություններին


Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմ, արխիվ

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմ, արխիվ

Սիրիական իշխանությունները կիրակի օրը հայտարարել են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները ընդդիմության հետ՝ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցով։

«Սիրիան պատրաստ է շարունակել Սիրիա-Սիրիա երկխոսությունն՝ առանց նախապայմանների... առանց արտաքին միջամտության, բայց ՄԱԿ-ի աջակցությամբ», - SANA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Սիրիայի արտգործնախարարությունը։

ՄԱԿ-ը հույս ունի միջսիրիական հերթական բանակցությունները Ժնևում վերսկսել այս օգոստոսին։ Բանակցությունների նախորդ փուլերն ընդհատվել էին Սիրիայում՝ ռազմական գործողությունների վերսկսման պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG