Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի վարչապետը հայտարարել է նախագահական գվարդիան ցրելու մասին


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է նախագահական գվարդիան ցրելու մասին, հաղորդում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով NTV հեռուստաընկերությունը։

«Նախագահական գվարդիա չի լինի, դրա անհրաժեշտությունն այլևս չկա», - երեկ NTV-ի ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի վարչապետը։

Անդրադառնալով Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածների թվին՝ Յըլդըրըմն ասել է, որ այս պահին ձերբակալված է 13 հազար 2 մարդ, այդ թվում՝ 1329 ոստիկան, 8831 զինվոր, 2100 դատավոր, 689 դատախազ։ Նա նաև նշել է, որ մոտ 45 հազար պետական աշխատող հեռացվել է աշխատանքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG