Մատչելիության հղումներ

Քաբուլում պայթյունի զոհերի թիվը հասել է 80-ի


Քաբուլ, պայթյուններից հետո, 23-ը հուլիսի, 2016թ.․

Քաբուլ, պայթյուններից հետո, 23-ը հուլիսի, 2016թ.․

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 80-ի, ավելի քան 230 մարդ վիրավորվել է։ Զոհերի և վիրավորների թվում կան երկրի անվտանգության աշխատողներ։

Հիշեցնենք, երեկ Քաբուլում ազգային փոքրամասնության՝ հազարացիների բողոքի երթի ժամանակ երկու պայթյուն էր որոտացել։ Նախնական տվյալներով, 61 մարդ զոհվել էր, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունն այսօր հստակեցրել է, որ ցուցարարների մեջ եղել են երեք մահապարտներ, որոնցից մեկն ինքն իրեն պայթեցրել է, երկրորդի պայթուցիկ սարքը չի աշխատել, իսկ երրորդին անվտանգության աշխատողներին հաջողվել է ժամանակին մեկուսացնել։

Քաբուլում այսօր սգո օր է հայտարարված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG