Մատչելիության հղումներ

ԱԻՆ. Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 05.30-ից 20.00-ն


Վերին Լարսի անցակետ, արխիվ
Վերին Լարսի անցակետ, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր ժամը 05.30-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

«Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում՝ միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը», - տեղեկացնում է նախարարությունը՝ նշելով, որ երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG