Մատչելիության հղումներ

Գիշերը շփման գծում հրադադարը խախտվել է 38 անգամ, արձակվել է ավելի քան 370 կրակոց


Հայ զինվորը շփման գծում՝ հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը շփման գծում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի լույս 24-ի գիշերը, Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 38 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական խնդիրները», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG