Մատչելիության հղումներ

Մյունխենի սպանությունների հեղինակը ԻՊ-ի հետ կապ չի ունեցել


Մյունխեն, 23-ը հուլիսի, 2016 թ․

Մյունխեն, 23-ը հուլիսի, 2016 թ․

ԳՖՀ Բավարիայի երկրամասի մայրաքաղաք Մյունխենի ոստիկանությունը հայտարարել է, որ երեկ խաղաղ մարդկանց վրա կրակ բացած ծագումով իրանցի 18-ամյա երիտասարդը ոչ մի առնչություն չի ունեցել «Իսլամական պետություն» շարժման կամ մահմեդական որևէ այլ խմբավորման հետ: Երեկվա գրոհի հետևանքով սպանվել է առնվազն 9-ը, վիրավորվել՝ 16 մարդ: Զինյալը գրոհից հետո ինքնասպան է եղել:

Իրավապահների համոզմամբ, երիտասարդի վրա, ամենայն հավանականությամբ, ժամանակին տպավորություն է գործել Անդերս Բերինգ Բրեյվիկը, ով Նորվեգիայում 2011 թվականի հուլիսի 22-ին 77 մարդ էր սպանել: Ըստ Մյունխենի դատախազ Շտայնկրաուս Կոչի, իրանցի երիտասարդի մոտ հայտնաբերվել են մոլագարների կողմից կատարված զանգվածային սպանությունների մասին գրքեր և հոդվածներ:

XS
SM
MD
LG