Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հաստատում է. երկու պատանդ ոստիկաններ ազատ են արձակվել


«Այսօր զինված խմբի անդամները ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանների: Բանակցային գործընթացը շարունակվում է: Բանակցային գործընթացի շահերից ելնելով այս պահին այլ տեղեկատվություն չեմ կարող հրապարակել», - քիչ առաջ «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:

Ավելի վաղ ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով միջնորդական առաքելություն է ստանձնել, հայտարարել էր, որ հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր պատանդներին ազատ արձակելու շուրջ, պատանդ վերցված երկու ոստիկաններ արդեն իսկ ազատ են արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG