Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի նախագահին


Ծաղիկներ՝ նախօրեին Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին, 23-ը հուլիսի, 1996
Ծաղիկներ՝ նախօրեին Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին, 23-ը հուլիսի, 1996

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Բարեկամ գերմանացի ժողովրդին պատուհասած այս ողբերգությունը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային համախմբվածության կարևորությունը՝ արմատախիլ անելու ծայրահեղականության բոլոր դրսևորումները: Վշտի և կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ձեզ հետ են մեր սրտերն ու աղոթքները»,- ըստ նախագահի կայքէջի, ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG