Մատչելիության հղումներ

«Եթե մենք տեսնենք իշխանափոխության պրոցես, իհարկե, կառաջնորդեմ»․ Փաշինյան


Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Այսօր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը որոշի, որ պետք է իշխանափոխություն լինի, ինքը կառաջնորդի այդ գործընթացը:

Խորենացի փողոցում իր ելույթից հետո՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք կարելի՞ է ասել, որ իշխանափոխության գործընթաց է սկսում, Փաշինյանն ասաց․ - «Չգիտեմ, Էդ հարցը ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Մեր խնդիրը՝ ստեղծել հարթակ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանա արտահայտել իր կամքը: Տեղի՞ է ունենում հիմա, կամ հուլիս ամսին, կամ օգոստոսին, կամ սեպտեմբերին իշխանափոխություն, Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է իշխանությունից: Եթե ժողովուրդը կարձագանքի, որ պետք է լինի իշխանափոխություն, այսինքն՝ մենք այդ պրոցեսը տեսնենք, այո, իհարկե, [կառաջնորդեմ]»:

Դիտարկմանը, որ եթե նրան մեղադրեն քաղաքական PR-ի համար, Փաշինյանն արձագանքեց․ - «Թող մեղադրեն, իսկ ինչի՞ համար ինձ չեն մեղադրել, կարո՞ղ եք ասել: Ես մեղադրանքներից չեմ վախենում, որովհետև չի կարող իմ նկատմամբ լինել հիմնավորված որևէ մեղադրանք»:

Հարցին` արդյոք մտավախություն չունի՞, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրեն կմեղադրեն, թե նրա շնորհիվ ստացավ պատգամավորական մանդատը, իսկ հիմա քննադատում է, Նիկոլ Փաշինյան պատասխանեց՝ դեռ հարց է, թե ով է ում շնորհիվ ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG