Մատչելիության հղումներ

ԱՄՀ ղեկավարը դատարանի առաջ կկանգնի «Տապիի գործով»


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը դատարանի առաջ կկանգնի «Տապիի գործով», հաղորդում է Reuters գործակալությունը:

Սկանդալային պատմությունը, որը հայտնի է որպես «Տապիի գործ», տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լագարդը գլխավորում էր Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը: Գործարար Բեռնար Տապին դատական գործ էր բացել Credit Lyonnais-ի դեմ, որը 1990-ականներին պատկանում էր պետությանը: Գործարարի և բանկի միջև վեճը վերահսկվում էր ֆինանսների նախարարության կողմից:

2008-ին արբիտրաժային դատարանը վճռեց, որ Տապին պետք է պետական միջոցներից 404 միլիոն եվրոյի փոխհատուցում ստանա: Այս որոշումը Ֆրանսիայում բացասական արձագանքի արժանացավ, իսկ ընդդիմությունը Լագարդին մեղադրեց դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու մեջ: Արդյունքում՝ դատարանի վճիռը բողոքարկվեց և Տապին ինքը հայտնվեց կասկածյալի աթոռին:

Լագարդը այս գործով անցնում էր որպես վկա, սակայն 2013 թվականին նրա բնակարանում տեղի ունեցած խուզարկություններից հետո դարձավ մեղադրյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG