Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը «անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը»


Իշխանությանը մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրադրությունը որակում է «երրորդ հարված» մեր պետականությանը՝ հոկտեմբերի 27-ից և մարտի մեկից հետո:

«Վտանգ կա, որ նորից տարիներ ենք կորցնելու, ինչը հղի է ներքին ու արտաքին կյանքում նոր կորուստներով: Չհասկանալ սա, չդատապարտել կատարվածը, նշանակում է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին», - հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

«ՀՅ Դաշնակցությունը ձգտում է իրավիճակի բացառապես խաղաղ հանգուցալուծման, անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը, իրավապահ մարմիններից պահանջում է արհեստավարժություն, պահանջում է հարգել օրինապահ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը, վճռականորեն դատապարտում է պայքարի ոչ քաղաքական մեթոդներն ու ծայրահեղական մտածողությունը», - ասված է ՀՅԴ հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG