Մատչելիության հղումներ

Իրանում ռազմակայանների վրա հարձակման փորձի կասկածանքով 40 մարդ է ձերբակալվել


Իրանցի սահմանապահ, արխիվ
Իրանցի սահմանապահ, արխիվ

Իրանի իշխանությունները 40 հոգու են ձերբակալել, ովքեր կասկածվում են Պակիստանի սահմանին տեղակայված ռազմակայանների վրա հարձակման փորձ կատարելու մեջ:

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալվածները «ահաբեկչական խմբավորման» անդամներ են, թեպետ չի նշվում խմբավորման անունը:

Վկայակոչելով ներքին գործերի նախարարին՝ գործակալությունը հաղորդում է, որ կասկածյալները հատուկ թունել էին կառուցել, որտեղից էլ պետք է հարձակում գործեին:

Այս ամիս ավելի վաղ Պակիստանի հետ սահմանին 4 իրանցի սահմանապահ է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG