Մատչելիության հղումներ

Ռուս թեթև ատլետները չեն մասնակցի Ռիոյի օլիմպիական խաղերին


Հնարավոր է, որ օլիմպիադային մասնակցելու իրավունքից զրկվի Ռուսաստանի ողջ հավաքականը:

Այսօր Շվեյցարիայի արբիտրաժային դատարանը մերժեց ռուսաստանցի 68 թեթևատլետների և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հայցը, որով բողոքարկվում էր Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ընկերակցության որոշումը: Միջազգային ընկերակցությունը դոպինգային սկանդալի պատաճառով որոշել էր որակազրկել ռուսաստանցի մարզիկներին և արգելել նրանց մասնակցությունը Ռիոյի օլիմպիկան խաղերին: Լոզանի սպորտային հարցերով արբիրտաժային դատարանն այսօր ամփոփոխ թողեց հիշյալ որոշումը:

Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները վրդովված են շվեյցարական դատարանի որոշումից: Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն այսօր ասել է, թե որոշումը «քաղաքական բնույթ ունի» և իրավական տեսանկյունից «հիմնազուրկ է»: Նա ասել է նաև, թե նման որոշման պատճառով օլիմպիական խաղերին մասնակցելու հնավորությունից կզրկվեն «կարգապահ» և «մաքուր» մարզիկները: Օլիմպիական խաղերի չեմպիոն, ձողացատկորդ Ելենա Իսինբաևան հայտարարել է, թե դատարանի այդ որոշումը «թեթև ատլետիկայի հուղարկավորություն է»: Նա ևս նշել է, որ այն «աղաղակող քաղաքական պատվեր է»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, ափսոսանք հայտնելով Լոզանի դատարանի որոշման կապակցությամբ, ասել է, թե մարզիկներին կոլեկտիվ պատասխանատվության ենթարկելն ընդունելի չէ: Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ որոշումը բնութագրել է որպես «հանցագործություն սպորտի դեմ»: Թեթև ատլետիկայի միջազգային ասոցիացիայի ցանկում միայն երկու ռուսաստանցի մարզիկի անուն է նշվում, որոնք կարող են մասնակցել օլիմպիադային՝ հեռացատկորդ Դարյա Կլիշինան և վազորդ Յուլիա Ստեպանովան: Դա առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջիններս բնակվում և մարզվում են Միացյալ Նահանգներում:

Հնարավոր է, որ Ռուսաստանն ավելի խիստ պատժի ենթարկվի: Չի բացառվում, որ օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից զրկվի Ռուսաստանի ամբողջ թիմը: Միջազգային Օլիմպիական կոմիտեն ավելի վաղ կարգապահական հաձնաժողով էր ստեղծել՝ ուսումնասիրելու այդ հարցը, որն օրակարգային էր դարձել միջազգային հակադոպինգային գործակալության զեկույցի հրապարակումից հետո:

Ըստ այդ զեկույցի՝ ռուսական լաբորատորիանները միտումնավոր թաքցրել են մարզիկների կողմից խթանիչների, արգելված դեղամիջոցնների օգտագործումը փաստող հետազոտական դրական արդյունքները: Միջազգային օլիմպիական կոմիտեն դա գհանատել է որպես «հարված ողջ միջազգային սպորտին և օլիմպիկան խաղերին»: Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին Ռուսաստանի ողջ հավաքականի մասնակցության հարցը որոշվելու է կիրակի օրը՝ հուլիսի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG