Մատչելիության հղումներ

Ռուս թեթև ատլետները չեն մասնակցի Ռիոյի օլիմպիական խաղերին


Ռուս թեթև ատլետները չեն մասնակցի Ռիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջազգային արբիտրաժային դատարանն արդեն հայտարարել է իր որոշման մասին, ըստ որի` 68 մարզիկներ զրկվել են Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դատարանը թույլ է տվել մրցումներին մասնակցել միայն ցատկորդ Դարիա Կլիշինային: Միջազգային արբիտրաժային դատարանի լրատվական բաժնի հաղորդմամբ, Ռուսաստանի հավաքականը որակազրկվել է դոպինգային սկանդալի արդյունքում: Մարզիկների արյան մեջ հայտնաբերվել է արգելված խթանիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG