Մատչելիության հղումներ

Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը մերժել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի բողոքը և այդպիսով հաստատել Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերում ռուսաստանցի մարզիկների ելույթներն արգելելու վերաբերյալ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի ընդունած որոշումը:

Հիշեցնենք՝ ռուսաստանցի մարզիկներին որակազրկել են խթանիչներ օգտագործելու համար: Ֆեդերացիան հաշվի է առել Հակադոպինգային համաշխարհային գործակալության ներկայացրած բազմաթիվ փաստերը, որոնք վկայում են ռուսական հակադոպինգային լաբորատորիաներում տևական ժամանակ կատարվող զանգվածային և համակարգված խախտումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG