Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ դիտարկումը Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ հրադադարի խախտումներ չի արձանագրել


Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG