Մատչելիության հղումներ

Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2016»-ին


ՀՀ ԶՈւ տանկը զորավարժության ժամանակ, արխիվ

ՀՀ ԶՈւ տանկը զորավարժության ժամանակ, արխիվ

Այսօր Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները՝ Պաշտպանության նախարության բարձրագույն սպայական խորհրդի անդամ, Տանկային բիաթլոնի ֆեդերացիայի հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ, մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանում և Ղազախստանում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մրցումների մեկնարկը կտրվի հուլիսի 30-ին:

XS
SM
MD
LG