Մատչելիության հղումներ

Այս պահի դրությամբ՝ 51 տուժածներից 34-ն են բուժում ստանում հիվանդանոցներում


Ցուցարարների և ոստիկանության միջև բախումները Խորենացի փողոցում, Երևան, 20-ը հուլիսի, 2016թ․

Ցուցարարների և ոստիկանության միջև բախումները Խորենացի փողոցում, Երևան, 20-ը հուլիսի, 2016թ․

Երևանի Խորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած բախումների հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։

Առողջապահության նախարարության՝ հինգշաբթի առավոտյան հրապարակած հաղորդագրության համաձայն, տուժածներից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։

Տվյալ պահի դրությամբ, գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժածներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։

Բոլորին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG