Մատչելիության հղումներ

Գիշերը շփման գծում հրադադարը խախտվել է 16 անգամ, արձակվել է 190 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողները հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

ԼՂ ՊԲ զինծառայողները հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

Հուլիսի լույս 21-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 16 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 190 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG