Մատչելիության հղումներ

18 վիրավոր տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց


Վիրավորները՝ «Էրեբունի» հիվանդանոցում, 21-ը հուլիսի, 2016թ․

Վիրավորները՝ «Էրեբունի» հիվանդանոցում, 21-ը հուլիսի, 2016թ․

Խորենացի փողոցում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18 մարդ՝ 15 ոստիկան, 3 քաղաքացիական անձ: Հիվանդանոցի հերթապահ վիրաբույժի փոխանցմամբ, մեծ մասը միջին և թեթև ծանրության վնասվածքներ ունեն, հիմնականում գազային թունավորում են ստացել:

«2 վիրավոր՝ 1 ոստիկան ու 1 քաղաքացիական անձ վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց վիճակը կայուն է», - ասաց վիրաբույժ Արտակ Վարդանյանը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց է տեղափոխվել 13 վիրավոր՝ 2-ը՝ քաղաքացիական անձինք են, 11-ը՝ ոստիկան:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, նախնական տվյալներով բախման հետևանքով 45 մարդ է տուժել, որից 25-ը` ոստիկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG