Մատչելիության հղումներ

Խորենացի փողոցում բախումների հետևանքով նախնական տվյալներով 45 տուժած կա


Armenia - Opposition protesters attack riot police in Yerevan, 20Jul2016.
Armenia - Opposition protesters attack riot police in Yerevan, 20Jul2016.

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը իր ֆեյսբուքյան էջում նախնական տվյալներ է հրապարակել այսօր Խորենացի փողոցում ոստիկանների ու ցուցարարների միջև բախման հետևանքով տուժածների վերաբերյալ:

«Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։ 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն», - գրել է նախարարի մամուլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG