Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը ահազանգեր է ստացել Խորենացի փողոցում բախումներից հետո


Խորենացի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մի շարք ահազանգեր է ստացել: ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ, այդ ահազանգերի կապակցությամբ արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

«Միաժամանակ, հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով խաղաղ հավաքի ընթացքում անհրաժեշտ է պահպանել հավաքի խաղաղ բնույթը, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի խաղաղ բնույթը վտանգելուն», - ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG