Մատչելիության հղումներ

Հայ խաղաղապահները մեկնել են Գերմանիա, որտեղից էլ կգնան Աֆղանստան


Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնում է Գերմանիա, 20-ը հուլիսի, 2016 թ․

Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնում է Գերմանիա, 20-ը հուլիսի, 2016 թ․

Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո, հայ խաղաղապահները կտեղափոխվեեն Աֆղանստան՝ իրականացնելու խաղաղարար առաքելության։

«Մեկնումից առաջ հայ խաղաղապահների զորախմբին ողջունել է խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը՝ զինծառայողներին հորդորելով պատվով կատարել ստանձնած առաքելությունն ու հավատարիմ մնալ ՀՀ զինված ուժերում ձևավորված ավանդույթներին»,- հաղորդում է պաշտպանության նախարարությունը:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն են անցկացնում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զինծառայողները, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:

XS
SM
MD
LG