Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի հայեցակարգը, նախապատրաստման ու անցկացման միջոցառումների պլանը։ «ArmHiTec-2016» ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 13-15-ին «Erevanexpo» ցուցահանդեսային համալիրում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ պաշտոնական կայքէջը:

«Ցուցահանդեսի թարմացված թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմականտեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, առաջին պլան մղելով նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները։ Ցուցահանդեսն ընդգրկում է մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա,թռչող ապարատներ և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ և համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժինները:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները: Միջոցառումն առաջացրել է մասնագետների մեծ հետաքրքրությունը՝ բացելով նոր հնարավորություններ առաջավոր փորձի փոխանակման համար, ինչպես նաև զգալի ներդրում ունենալով Հայաստանի Հանրապետության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայմանն ու արտահանման ներուժի ամրապնդման մեջ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG