Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Կարո Եղնուկյանը


Կարո Եղնուկյան, արխիվ
Կարո Եղնուկյան, արխիվ

Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իրավապահներն իրենց բնակարանը խուզարկելուց հետո ձերբակալել են ամուսնուն՝ նրան տանելով Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Ռուզաննա Եղնուկյանը նշեց, որ օրեր շարունակ իրավապահները փորձում էին մուտք գործել իրենց բնակարան, բայց համապատասխան որոշման բացակայության պատճառով ամուսինը դուռը չէր բացում։ Եվ միայն երեկ ԱԱԾ-ն խուզարկություն անցկացնելու մասին որոշմամբ մուտք է գործել իրենց բնակարան, խուզարկել անգամ սանհանգույցն ու առգրավելով հակամարգիչները՝ ամուսնուն ձերբակալել։

Կարո Եղնուկյանի կինն առայժմ տեղյակ չէ, թե ինչ հոդվածով է ձերբակալվել ամուսինը։ Նա ապօրինի է որակում ամուսնու ձերբակալությունը՝ պնդելով, թե նա որևէ հանցանք չի կատարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG