Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի ընդդիմադիրները կոչ են անում մերժել սահմանադրական փոփոխությունները


Ադրբեջանի իշխանությունները մտադիր են երկարաձգել նախագահի պաշտոնավարման ժամկետը մինչև 7 տարի՝ ներկայիս 5-ի փոխարեն: Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը՝ համապատասխան առաջարկով, Իլհամ Ալիևը ուղարկել է Սահմանադրական դատարան:

«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը այսօր տարածած հայտարարությամբ քաղաքացիներին կոչ է արել մերժել սահմանադրական փոփոխությունները:

«Երկար տարիներ իշխանությունները պարբերաբար փոփոխություններ են մտցնում Սահմանադրությունում, որոնք մեկ նպատակ են հետապնդում՝ է՛լ ավելի ուժեղացնել իշխանությունների վերահսկողությունը հասարակության նկատմամբ, թույլ չտալ երկրի ժողովրդավարական կառավարություն», - ասվում է «Մուսավաթ» կուսակցության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG