Մատչելիության հղումներ

Ղազախստանում ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման զոհերի թիվը հասել է հինգի


Ալմաթիի հիվանդանոցում մահացել է ևս մեկ ոստիկան, ով նախօրեին ոստիկանական շենքի վրա հարձակման հետևանքով վնասվածքներ էր ստացել: Այս մասին հայտնել է Ալմաթիի ներքին գործերի քաղաքային դեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Այսպիսով, հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է հինգի:

Ականատեսների վկայությամբ, 27-ամյա տղամարդը զենքով գրոհել է ոստիկանական բաժանմունքներից մեկը: Փոխհրաձգության հետևանքով մեկ տասնյակից ավելի մարդ է տուժել: Ղազախստանի իշխանությունները ոստիկանական շենքի վրա հարձակումը որակել են ահաբեկչություն:

XS
SM
MD
LG